ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Կրթության որակը դեռ կսպասի

Կրթության որակը դեռ կսպասի
29.01.2019 | 01:41

ԿԳ նախարարի վերջին «հերոսությունները» մի կողմ թողնելով, նշենք, որ այս ոլորտում իսկական քաոս է։ Չկան հայեցակարգային մոտեցում, ռազմավարություն, անգամ դրանց առնչվող քննարկումներ չկան։ Շեշտը դրվել է միայն «հին» կադրերից ազատվելու և «քայլողներին» համակարգ բերելու վրա։ Այս իրավիճակը տհաճություն է պատճառում անգամ նախարարության «հին», փորձառու կադրերին, որոնք «պատերի տակ» դժգոհում են նախարարի անհասկանալի պահվածքից, սակայն խուսափում են խնդիրների մասին ուղիղ խոսելուց։

«Նոր» Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»։ Ըստ գերատեսչության աշխատակիցների, նախարարի ուշքն ու միտքը սեփական կադրերին այս ու այն կառույցում` դպրոցներում, բուհերում տեղավորելն է, իսկ կրթության որակին առնչվող հարցերը դեռ պետք է սպասեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ